Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսների անհավասարաչափ օգտագործում (ձայնագրություն)

Ապրիլ 24,2012 16:20

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 27 դիտորդներն ընտրություններին կհետեւեն Վանաձորում, Իջեւանում, Գյումրիում եւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում:VOICE013

Գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցը մեր զրույցում ասաց, որ նախընտրական ակնհայտ խախտումներ չեն արձանագրել. «Ավելի շատ վարչական ռեսուրսների անհավասարաչափ, միակողմանի օգտագործման եւ  հանդիպումների հետ կապված մտահոգություններ ունենք, տարբեր կուսակցություններ տարբեր հնարավորություններ ունեն, դա ոչ միայն կուսակցության հնարավորություններով է պայմանավորված, այլեւ ապահովման մասով: Պաշտոնատար անձինք իրավունք չունեին նախընտրական քարոզչության ընթացքին մասնակցել, եթե արձակուդի մեջ չէին, բայց մասնակցում են»:VOICE014

Ինչ վերաբերում է արտասահմանցի դիտորդների կարճաժամկետ առաքելությանը, պարոն Սաքունցի համոզմամբ, դիտորդությունը չի կարող կարճաժամկետ լինել, որովհետեւ. «Եթե դիտորդությունդ չես իրականացնում տեղամասում ամբողջ օրը, արդյունավետությունը շատ ցածր է լինում, դու պետք է գործընթացը վերահսկես, դիտորդությունը չի կարող կարճաժամկետ լինել»:VOICE015

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30