Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն գալիս Կոնգրեսի հանդիպումներին

Ապրիլ 27,2012 12:41

Նախընտրական արշավի ընթացքում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների սակավամարդությունը ընդդիմադիրները բացատրում են նրանով, որ հանրապետությունում վախի մթնոլորտ է, և մարդիկ վախենում են գալ ընդդիմության հանդիպումներին: Միևնույն ժամանակ, մենք ականատես ենք լինում, թե ինչպիսի բազմամարդությամբ է անցնում ԲՀԿ նախընտրական արշավն ու ինչքան մարդիկ են գալիս Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումներին:

Ի՞նչ է ստացվում՝ ընդդիմադիր Կոնգրեսի հանրահավաքներին մարդիկ վախենում են գալ, իսկ ընդդիմադիր ԲՀԿ հանրահավաքներին չե՞ն վախենում գալ: Եթե վախի մթնոլորտ է և մարդկանց ահաբեկում են, որպեսզի նրանք չգնան ընդդիմության հանրահավաքներին, ուրեմն նույնը պետք է անեին նաև ԲՀԿ հանրահավաքների առումով: Առավել ևս ԲՀԿ առումով, քանի որ ներկայումս ՀՀԿ համար հենց այս ուժն է ամենամեծ վտանգը ներկայացնում իր ռեսուրսներով հանդերձ: Եվ ուրեմն` ինչո՞ւ ԲՀԿ հանրահավաքների մասնակիցներին չեն ահաբեկում, չեն պատժում: Այս հարցի պատասխանն ունե՞ն արդյոք Հայ ազգային կոնգրեսում, որտեղ հայտարարում են, որ ԲՀԿ-ն վաղուց իշխանության մաս չէ և ինքնուրույն է գործում: Եթե ԲՀԿ-ն իշխանության մաս չէ, ուրեմն ինչո՞ւ են ԲՀԿ հանրահավաքները առանց վախենալու մարդաշատ:

Ըստ էության, ստացվում է պարադոքսալ մի իրավիճակ, սակայն ոչ այնքան ԲՀԿ-ի, ինչքան Կոնգրեսի համար, որը համառորեն փորձում է Բարգավաճ Հայաստանին տարանջատել «ավազակապետական համակարգից», սակայն իրականությունը համառորեն պահում է ԲՀԿ-ին այդ համակարգում և բացահայտում Կոնգրեսի վրիպումները այդ հաշվով: Դե իսկ եթե ԲՀԿ հանրահավաքներին մարդիկ ոչ թե գալիս են, այլ նրանց պարզապես բերում են` այնպես, ինչպես բերում են ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի նախընտրական հավաքներին, ապա այստեղ արդեն խոսքերն ընդհանրապես ավելորդ են և առավել քան ակնհայտ է դառնում, որ ոչ մի տարբերություն չկա ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև, և նրանք չնայած ներքին իրապես լուրջ հակասություններին, այնուհանդերձ նույն տեսակն են և նույն գործելաոճի և արժեքների կրողները: Եվ այս ամենի հանդեպ աչքերը նախընտրական արշավի հենց մեկնարկից «լայնորեն փակելուց» և քաղաքացիներին ԲՀԿ հրեշտակության հարցում ապացույցներ բերելու համառ փորձերից հետո Կոնգրեսը դեռ ուզում է, որ իր հանրահավաքները 2008 թվականի պես բազմամա՞րդ լինեն, և դեռ բացատրություններ է որոնում սակավամարդության համար:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30