Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյանն ընտրությունները համեմատեց «Հրեշտակներ ու չարքեր» վեպի սյուժեի հետ

Մայիս 07,2012 21:09

Aravot.am-ի՝ մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը խիստ լակոնիկ գտնվեց: Երկար-բարակ վերլուծությունների փոխարեն  նա միայն այլաբանորեն արձագանքեց մեր հարցադրմանը. «Ընտրությունները ցույց տվեցին, որ դրան մասնակցած կուսակցություններից յուրաքանչյուրն իր տարերքն ունի. ՀՀԿ-ի տարերքը կրակն է, ԲՀԿ-ինը՝ ջուրը, ՀԱԿ-ինը՝ փոշին, «Ժառանգությանը»՝ քամին, ՀՅԴ-ինը՝ հողը, ՕԵԿ-ինը՝ օդը»:

Իսկ անցած-գնացած ընտրարշավը նա համեմատեց  տրիլլերների վարպետ, ամերիկացի գրող Դեն Բրաունի՝ «Հրեշտակներ ու չարքեր»  վեպի հետ:

 

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031