Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն Գոհար Վեզիրյանի դեմ հայց է ներկայացնելու

Մայիս 10,2012 20:23

Նախընտրական հիմնադրամներ բացած 126 թեկնածուներից 2-ը` թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Գոհար Վեզիրյանը և թիվ 32 ընտրատարածքից Անուշավան Նիկողոսյանը, նախընտրական հիմնադրամներ կատարած մուտքերի և ծախսերի վերաբերյալ որևէ հաշվետվություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացրել, չնայած ներկայացնելու վերջնաժամկետը վաղուց անցել է. մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները պետք է ներկայացնեին մինչեւ մայիսի 8-ը:

Այսօր հանձնաժողովի արտահերթ նիստում վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ ի տարբերություն Անուշավան Նիկողոսյանի, որի  հետ չի ոչ մի կերպ չի հաջողվել կապ հաստատել, Գոհար Վեզիրյանին ծանուցվել է ոչ միայն հայտարագրերի ներկայացման վերջնաժամկետի, այլեւ չներկայացնելու դեպքում սահմանված վարչական պատասխանատվության մասին, բայց, ըստ պարոն Հովհաննիսյանի, Գ Վեզիրյանը չի մտահոգվել ու պատասխանել  է, թե  այդ փաստաթղթերով զբաղվելու ժամանակ չունի` «ուզում եք` տուգանեք, ի՞նչ անեմ»: ԿԸՀ-ն ընդհանուր իրավասության դատարան է դիմելու՝ երկու թեկնածուների դեմ վարչական իրավախախտման մեղադրանքով: Ըստ պարոն Հովհաննիսյանի, տուգանքն այս դեպքում նվազագույն աշխատավարձի 100-ից 200-ապատիկի սահմաններում կլինի: Պատգամավորի թեկնածուներից 79-ի բացած  հիմնադրամներում մնացորդներ են մնացել, որն, ըստ օրենքի, կարող է օգտագործվել բարեգործական նպատակներով, իսկ 6-ն էլ դեռ պայմանագրային պարտավորություններ ունեն, այս դեպքում ևս օրենքը հետընտրական ծախսեր թույլ է տալիս: Պարոն Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ 11 թեկնածու էլ նախընտրական մուտքեր կատարել է, բայց ոչ մի դրամ չի ծախսել, բայց  անունները չհրապարակեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031