Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյան. «Ընտրողներին բաժանած են եղել գույնզգույն գրիչներ, որ վերահսկեն»

Մայիս 11,2012 11:59

Այսօր միասնական շտաբում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասաց, որ հենց հիմա իրենց ձեռքի տակ կան անձնագրեր, որտեղ կա մի քանի կնիք, այսինքն չեն էլ անհանգստացել, որ չի ցնդել կնիքը: Ըստ Զուրաբյանի, ոստիկանապետերի կողմից, իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից սպառնացել են բնակչությանն ու նրանց ներքաշել իրենց պետական հանցագործության մեջ:

Նրանք նաեւ տեղեկություններ ունեն, որ որոշ մարդկանց ընտանիքների բաժանվել են գույնզգույն գրիչներ ու ասել, որ հենց գույնով իմանալու են, թե ոնց եք քվեարկելու: Բաց քվեարկության յուրահատուկ ձեւ են կիրառել, քվեարկողը դուրս է եկել քվեախցիկից ու ասել՝ ինչպե՞ս պետք է քվեաթերթիկը դնեմ ծրարի մեջ, մի հատ բացատրեք էլի, ու նրանք արդեն վերահսկել են. «Հայաստանում որեւէ իմաստ չունի ընտրարշավ կազմակերպելը, ինչ արդյունքի էլ հասնես, իրենք, միեւնույն է, բազմակի քվեարկության միջոցով պասիվ բնակչությանը բերելու են եւ ապահովեն իրենց ձայները»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ՝ մեծամասնական ընտրակարգով 99 տոկոսով անցել են հին կեղծիքների մեթոդով. «Կեղծիքներն ուղղակի տեսաձայնագրված փաստեր են, դա հերքելիս ուղղակի երեւի պիտի ասեն, որ մոնտաժված է: Իրենք անմեղության կանավարկածով են մոտենալու այս ամենին: Երբ տեղը գալիս է ուրիշներին հետապնդեն՝ չեն մտածում անմեղության կանխավարկածի մասին, երբ ժողովրդավարության իրենց պարտավորությունները պիտի ստանձնեն՝ հիշում են: Գողի, հանցագործի մոտեցումներն են՝ քանի ձեռը չեք բռնել՝ գող չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031