Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանի համար աբսուրդ է մեղադրել ԲՀԿ-ին ընտրակաշառքի մեջ, Ռուստամյանի համար դա ներելի չէ (Տեսանյութ)

Մայիս 11,2012 21:43

 

Արխիվային լուսանկար

Այսօր միասնական շտաբում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մի տարօրինակ պատասխան տվեց՝ կապված մեր այն բազմաթիվ հարցադրումների հետ, որոնք առնչվում են ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքին: Մասնավորապես, հարցը հետեւյալն էր՝ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքը նաեւ ՀԱԿ թեկնածուների դեմ էր, ինչպե՞ս էր ՀԱԿ-ը այդ կուսակցության հետ միասնական շտաբում համագործակցում՝ ազատ, արդար ընտրությունների համար: Զուրաբյանի բացատրելով. «Եթե պետական իշխանությունը գտնվեր իր բարձրության վրա, եթե պետական մարմինները հստակ կատարեին իրենց գործառույթները, հստակ ցուցում ունենային, որ պետք է բացառվի որեւէ ընտրակաշառք՝ ոչ ՀՀԿ-ն, ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ որեւէ այլ կուսակցություն կարողանար կաշառք բաժանել, ուրեմն ընտրակաշառքի այս լայնածավալ, զանգվածային կիրառման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է հանցագործ իշխանությունները, որոնք ստեղծել են ամենաթողության: Նրանք պետականորեն հրահանգել են ընտրակաշառքի ազատությունը: Նման վիճակում մեղադրել կուսակցություններին՝ աբսուրդ է: Մենք չենք պայքարում կուսակցությունների դեմ, պայքարում ենք ամբողջ պետական ապարատի դեմ: Պետությունը, Սերժ Սարգսյանի ռեժիմն է կրում ամբողջ պատասխանատվությունը՝ երկրում կատարված այս համատարած ընտրակեղծարարության համար:

Aravot.am-ը միասնական շտաբի մյուս անդամից՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ ինքն է՞լ է կարծում, որ եթե Հանրապետական կուսակցությունն այդքան խոշոր չափերի ընտրակաշառք է բաժանում՝ Բարգավաճինը ներելի է: Նա պատասխանեց. «Ես ոչ մի ընտրակաշառք ներելի չեմ համարում: Կապ չունի, թե ով է բաժանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031