Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքնաշորով՝ դպրոցի ավարտական երեկոյին

Մայիս 18,2012 23:25

Պավլոգրադում ապրող  շրջանավարտը մի քանի օր շարունակ ինտերնետի «դեմքն» էր… Օրերս կայացած դպրոցի ավարտական երեկոյին, աղջիկը ներկայացել է էրոտիկ  ներքնաշորով: Ամբողջ դպրոցը, ուսուցիչներն ու ընդհանրապես քաղաքը ցնցվել է 17-ամյա շիկահեր գեղեցկուհու` Անաստասիա Ֆոմենկոյի տեսքից: Բոլորը սկսել են նրա հետ լուսանկարվել, տեսանկարել նրան ու տարածել դրանք համացանցում: Աղջիկը ներքնաշորով է եղել նույնիսկ իր ավարտական վկայականը ստանալիս:

Ուսուցիչները նշել են, որ Անաստասիան միշտ տարված է եղել նորաձեւությամբ, նրան դուր է եկել լուսանկարվելն  ու միշտ բոլորի ուշադրության կենտրոնում լինելը: Շրջանավարտն էլ իր՝ ներքնաշորով երեկոյին ներկայանալու մասին էլ ասել է, թե օրեր շարունակ չկողմնորոշվելով` ինչ հագնել, վերջապես եկել է այն մտքին, որ այդ տեսքով հայտնվելն ամենալավ տարբերակը կլինի: Ըստ նրա` այդ կերպ բոլորի ուշադրության կենտրոնում կլինի, եւ կտարբերվի, բացի այդ՝  իր գեղեցկությունն իրեն թույլ է տալիս անգամ ներքնաշորով ներկայանալ հանրությանը:

Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031