Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը ոչ ոքի խաղաց Բելգիայի ընտրանու հետ

Մայիս 25,2012 20:23

ՀՖՖ մամուլի քարտուղարության փոխանցմամբ, Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը ոչ ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց Իտալիայում անցկացվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների էլիտ ռաունդի մրցաշարի իր երկրորդ հանդիպումը: Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ խաղում հաշիվը բացեց վան դեր Բրյուգենը՝  36-րդ րոպեին: Հայաստանի ընտրանուն հաջողվեց անցկացնել պատասխան գնդակը միայն 88-րդ րոպեին: Աչքի ընկավ Հովհաննես Հովհաննիսյանը:

Զուգահեռաբար ընթացող Իսպանիա-Իտալիա հանդիպումն ավարտվեց իսպանացիների հաղթանակով 2:1 հաշվով: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականը դարձավ խմբի հաղթող և ապահովեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Վերջին հանդիպումը խմբում Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային ընտրանին կանցկացնի Իտալիայի իր հասակակիցների հետ մայիսի 28-ին, ժամը 17:00-ին:

Մրցաշարային աղյուսակ

1. Իսպանիա 2 2 0 0 4-2 6

2. Իտալիա 2 1 0 1 3-3 3

3. Բելգիա 2 0 1 1 2-3 1

4. ՀԱՅԱՍՏԱՆ 2 0 1 1 2-3 1

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031