Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Չամռլու Վենքում գտնվող հին հայկական մատուռը կնորոգեն

Մայիս 27,2012 17:11

Մալաթիայից տասնհինգ-քսան րոպե հեռավորության վրա, լեռներում գտնվում է քրդաբնակ Չամռլու Վենք գյուղը: Ժամանակին այն, հավանաբար, կոչվել է ուղղակի Վանք, քանի որ այստեղ է գտնվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքը, որից այժմ մնացել է մի փոքր մատուռ: Մալաթիահայերի «Հայդար» միության Մալաթիայի ներկայացուցիչ Սերդար Բոյաջին ասաց, որ իր պապերը պատմում էին, թե ժամանակին Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տոնին, որը տոնվում է օգոստոսին, ընտանիքներով գալիս էին այստեղ` ուխատգնացության, գիշերները վրան էին դնում սարի լանջերին, ուրախանում, խնջույքներ, խաղեր կազմակերպում, տոնում Լուսավորչի տոնը:

Այժմ այդտեղ մի քարուքանդ շինություն է, որը նույնիսկ մատուռ անվանելը դժվար է: Այդ շինությանն անմիջապես կպած մի ցածր, անշուք կառույց կա, որը տեղաբնակ քրդերի համար աղոթատեղի է ծառայում:

Իսկ մատուտի ավերակներից քիչ ներքեւ մատուռից գողացված քարերով կիսակառույց մի շինություն կա:

Մեզ ուղեկցող Սերդար Բոյաջին ասաց, որ նույն ծրագրով, որով պիտի նորոգվի եւ մշակույթային կենտրոն դառնա Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցին, նորոգվելու է եւ որպես մշակությաին հուշարձան, կոթող է մնալու սերունդներին նաեւ այս` Գրիգոր Լուսավորիչ վանքից մնացած կիսաքանդ մատուռը:

Ներկայումս այս գյուղը քրդական գյուղ է, որի բնակիչները հիշում էին իրենց պապերի պատմություններն այն մասին, որ այստեղ հայեր են ապրել:

Չամռլու անունը գյուղին կպել է իր ցեխոտության պատճառով: Անգամ տաք եւ արեւոտ եղանակին այս գյուղում կպչուն ցեխ կա: Ցեխը հենց թուրքերեն «չամուռն» է:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031