Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում տեղի է ունեցել պսակադրության արարողություն

Հուլիս 31,2025 12:42 Share

Ermenihaber. Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա:

Մալաթիայում նա այցելել է Սուրբ Երրորդություն (Երեք խորան) հայկական եկեղեցի, որը վերածվել է մշակութային կենտրոնի: Թաբաշյանը պատարագ է մատուցել Մալաթիայի հայկական գերեզմանատան Սուրբ Հարություն մատուռում:

Բացի այդ Թաբաշյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կրոնական արարողությամբ պսակադրել է Մալաթիայի հայ համայնքի անդամներ Սևան և Օզգե Թաբաշներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել