Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարան. «Փակ շուկայում վթարային իրավիճակ է եղել»

Մայիս 28,2012 14:08 Share

Փակ շուկայում վթարային իրավիճակ է եղել, և սեփականատերը, արտակարգ պատահարներից խուսափելու համար, փորձել է իր միջոցներով ապամոնտաժել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով կատարվածը պատասխանեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը:

«Ներկայումս մեր մասնագետները ուսումնասիրում են, և համապատասխան եզրակացություն կտրվի», -փոխանցեց Սարդարյանը` նկատելով, որ շուտով մանրամասն հաղորդագրություն կտարածեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել