
Նրա խոսքերով, նախագահական ընտրությունները կարող են միայն բարոյահոգեբանական նշանակություն ունենալ. «Այսինքն գործողությունների մի համակարգ, որով զբաղված եմ ավելի քան 40 տարի, այդ տեսակետից կարող է ինչ-որ դերակատարություն ունենալ ճիշտ նախագահը, բայց միայն կարող է ունենալ, որովհետեւ ոչ ոք իրեն թող չխաբի՝ իշխանությունը պատկանում է Սերժ Սարգսյանին առաջիկա 5 տարում իր պառլամենտական մեծամասնությամբ»:
Նախագահական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի հավանական մասնակցությունն էլ պարոն Հայրիկյանին չի զարմացնում. «Եթե Կարեն Դեմիրճյանը, որն անկախության դեմ էր ու հայհոյում էր անկախականներին, սպառնում կախել նրանց՝ կոնկրետ ինձ, վերադարձավ անկախ Հայաստանի քաղաքականություն, եթե Լեւոն Տեր Պետրոսյանը, որ այդքան չարիք գործեց ժողովրդի հանդեպ, վերադարձավ, ինչո՞ւ չի կարող մարտի 1-ի հետ սերտորեն առնչվող Ռոբերտ Քոչարյանը նույնպես վերադառնա»:
Պարոն Հայրիկյանը եւս նախապատրաստվում է նախագահական ընտրություններում առաջադրվել. «Չեմ կարող չառաջադրվել, որովհետեւ ակնկալիքները շատ մեծ են»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































