Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դըրբինին

Հունիս 01,2012 20:29

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դըրբինին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը կարևորել է ԱՄՆ Սենատում Հայաստանի բարեկամների գործունեությունը և ընդգծել, որ այդ սենատորների աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի զարգացման գործում, նպաստել տարածաշրջանում կայունության պահպանմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ֆինանսական, մարդասիրական և տեխնիկական զգալի օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին, ինչի համար Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ժողովրդին, կառավարությանն ու օրենսդիրներին: Նախագահը երախտագիտություն է հայտնել նաև անձամբ սենատոր Ռիչարդ Դըրբինին, ով եղել է 2007թ. մարտին Սենատում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի համահեղինակը, Սենատում հայ ժողովրդի հետ կապված խնդիրների հանդեպ մշտական ուշադրության համար:

Նախագահը և ԱՄՆ սենատորը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային արդի խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930