Լրահոս
Օրվա լրահոսը

4 տարի դանակը գլխի մեջ եւ ստորջրյա գետ (Տեսանյութ)

Հունիս 03,2012 16:45

 30- ամյա չինացի Լի Ֆունյամը դիմել է բժիշկներին`բողոքելով ուժեղ գլխացավից, շնչառության հետ կապված դժվարություններից: Չինացու գլխի ուսումնասիրման արդյունքում ստացված պատկերն ուղղակի ապշեցրել է բժիշկներին:  Պարզվել է, որ այդ ամենի պատճառը Լիի գլխում եղած դանակի 10 սանտիմետրանոց սայրն էր: Դեպքից 4 տարի առաջ Լի Ֆունյամը ենթարկվել էր ավազակային կողոպտման ու հավանաբար հենց այդ ժամանակ էլ ստացել էր վնասվածքը: Դանակը մտել էր ծնոտի տակից եւ անցել ուղղահայաց` հրաշքով չկտրելով քներակը: Այդ 4 տարիների ընթացքում Լին իրեն ներարկել էր ցավազրկողներով`չենթադրելով անգամ, որ իր գլխում կա դանակի 10սմ. սայր:

Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն մտել է Գինեսի ռեկորդների գիրք`որպես մարդ, ում դեմ մահափորձերի առավելագույն քանակություն է իրականացվել: Կաստրոյի դեմ իրականացվել է 638 մահափորձ, որոնք եղել են ամենատարբեր ձեւերով` բեյսբոլի գնդակում թաքցված պայթուցիկ սարքեր, թունավորված սիգարներ եւ այլն:

Ողջ կյանքի ընթացքում աչքը արտադրում է շուրջ 70լ. արցունք`չհաշված էմոցիաների արդյունքում առաջացած արցունքները:

1987թ.ին նկարահանված «Լեոնարդ 6» ֆիլմն անքան վատ եւ անհաջող էր ստացվել, որ այն խորհուրդ չէր տալիս դիտել անգամ ֆիլմի պրոդյուսերը: Ֆիլմը պատմում էր լրտեսների մասին: Ֆիլմի ձախողման մեջ մեղադրվեց նրա ռեժիսորը, ով առաջին անգամ էր նկարահանում գեղարվեստական կինոնկար:

Մեքսիկայի Cenote Angelita քարանձավում գոյություն ունի ստորջրյա գետ, որը հոսում է ջրից 30մ. խորության վրա:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930