Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում փայտե տնակ է այրվել

Հունիս 03,2012 22:57

Այսօր երեկոյան ժամը 20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել  Կապանի օդանակավակայանի հարակից տարածքում: Հրդեհի արդյունքում այրվել է  վաղուց չշահագործվող օդանավակայանի 3 փայտե տնակներից մեկը, որը գտնվում է Կապանի ենթակայության տակ:  Սյունիքի մարզային փրկարար ծառայություն դեպքի մասին ահազանգել են 20:16 րոպեին, որից հետո անմիջապես Կապան քաղաքի Գործարանային 3 փողոցում գտնվող օդանավակայանի հարակից տարածք է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է կրակը մեկուսացնել 20:26-ին, իսկ կրակն ամվողջությամբ մարվել է 20:45 րոպեին:  Հրդեհի արդյունքում ամբողջությամբ այրվել է մոտ 8 ք.մ տարածք ուենցող փայտե տնակը, որը վաղուց չէր օգտագործվում եւ դատարկ էր:  Դեպքի պահին տարածքում մարդ չի եղել եւ տուժածներ չկան: Իսկ հրդեհի բռնկման պատճառները դեռեւս ճշտվում են:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930