Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակում հայկական դիրքերի վրա, կա 3 զոհ եւ 6 վիրավոր

Հունիս 04,2012 10:42

Հունիսի լույս 4-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հարձակում է կատարել Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Կարմիր բլուր» սահմանային հենակետի վրա:

Ադրբեջանական հարձակման հետեւանքով՝ «Կարմիր բլուր» հենակետում զոհվել է  ժամկետային  զինծառայող Հրաչ Սամվելի Սարգսյանը, վիրավորվել Մուշեղ Նուրբեկյանը:  Մեր տեղեկություներով՝ Հրաչ Սարգսյանը Գյումրի բնակիչ էր:   31-ամյա սպա Մուշեղ Նուրբեկյանը  ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ է: Նրան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, հունիսի 4-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում Մ. Նուրբեկյանին տեղափոխվել են  Երեւան:

Հունիսի լույս 4-ի գիշերն ադրբեջանական զինուժը հարձակում է կատարել նաեւ Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղի սահմանային «Ազատավան» («Ղոզլու») հենակետի վրա: Մեր տեղեկություններով՝ զոհվել է 2, վիրավորվել 5 զինծառայող: Ադրբեջանական հարձակման հետեւանքով Արծվաբերդի «Ազատավան» հենակետում զոհվել են զինծառայողներ Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը,  5 զինծառայողներ վիրավորվել են: Մեր ունեցած տվյալներով՝  Զ. Բալաբեկյանը Գավառի, Կ. Դավթյանը Չարենցավանի մոտակա Լուսակերտ գյուղից էր:

Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները գրոհներ են ձեռնարկել նաեւ Բերդի տարածաշրջանի սահմանային այլ դիրքերի վրա, սակայն՝ ապարդյուն: Պատահական չէ, որ ադրբեջանական զինուժը սահմանագոտում լայնածավալ ոտնձգությունների դիմեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկաս այցից ժամեր առաջ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930