Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական կավճանկարչություն` Գավառում (Ֆոտոշարք եւ տեսագրություն)

Հունիս 05,2012 21:41

Գավառ քաղաքում այսօր կազմակերպվել էր շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված կավճանկարչության մրցույթ, որին մասնակցում էր  5-15  տարեկան 40 երեխա:

Կավճանկարչությունը իրականացնում էր Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնը`  թեման Let’s do it ծրագրի «Հայաստանն առանց աղբի» ձեռնարկի շրջանակներում:

Մրցույթն անցկացվեց Գավառի Սամվել Քոչարյանցի անվան հրապարակում: Մասնակիցների ներկայացրած նկարները գնահատեց ժուրիի 7 հոգանոց կազմը:

Մրցույթի արդյունքում 40 նկարներից ընտրցեց 3 լավագույները, որոնք համապատասխանում էին օրվա խորհրդին եւ թեմային:

Վորլդ Վիժն Հայաստան Գավառի Տարածքային զարգացման ծրագրի կողմից  կավճանկարչության մասնակիցներին եւ հաղթողներին նվերներ հանձնվեց: Խրախուսական մրցանակները ներառում էին գրենական պիտույքներ, նկարչական ալբոմ եւ կոշիկներ: Հաղթող կավճանկարիչներն արժանացան բնապահպանական հանրագիտարանների, հավաստագրերի:

Հանձնաժողովի անդամների ուշադրությունը գրավեցին մասնակիցների կողմից նկարված արտասվող ծառը, կենդանիների որսն արգելող նկարը, Գավառագետն առանց աղբի, մարդ եւ բնություն կապն ամրապնդող նկարները:

Aravot.am-ի հետ զրույցում Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը կարեւորեց վաղ տարիքում երեխայի մոտ բնություն եւ անհատ կապն ամրապնդող միջոցառումների դերը. «Մանուկ հասակում պետք է երեխան սիրի ու գնահատի շրջակա միջավայրի պահպանությունը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930