Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես գյուղի բնակիչ. աննախադեպ ակտիվ են ադրբեջանական կողմի կրակահերթերը, իսկ հայկական կողմը հակահարված է տալիս անհամեմատ «համեստորեն»

Հունիս 06,2012 10:51 Share

Նախօրեի գիշերը Տավուշի մարզի Չինարի եւ Բերդավան գյուղերի մոտ տեղակայված դիրքերի մոտ ադրբեջանական երկու դիվերսիոն խմբերի հարձակումներից հետո հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Երեկ կեսօրին հակառակորդն անընդմեջ գնդակոծել է Մովսես գյուղի մոտ գտնվող հայկական դիրքերը։ Գյուղի բնակիչները երեկ ողջ օրն անցկացրել են կամ տներում, կամ նկուղներում՝ ավազով լի պարկերի պատնեշների ետեւում։ Գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ ամեն ինչ նորմալ է, գյուղացիները նման կրակոցների սովոր են, մինչդեռ գյուղի բնակիչները պատմեցին, որ ինչքան էլ նախկինում տեսել են հրադադարի ռեժիմի նման խախտումներ, դա իրենց համար նորմալ չի կարող լինել։ «Վախի մեջ ենք։ Ա՛յ հենց հիմա էլ կրակում են։ Լսո՞ւմ եք։ Մարդիկ տներում փակված են, ես հիմա դուրս եմ եկել, տեսնեմ՝ ինչ կա, նորից գնամ տուն»,- մեր թղթակցին հեռախոսով ասել է գյուղի բնակիչներից մեկը՝ հավելելով. «Ամեն դեպքում շատ խառը իրավիճակ է։ Մենք հիմա տներից դուրս չենք գա։ Գյուլլեն քոռ ա, ինչ իմանաս, թե ուր կընկնի»։ Նա նաեւ պատմել է, որ աննախադեպ ակտիվ են ադրբեջանական կողմի կրակահերթերը, իսկ հայկական կողմը հակահարված է տալիս անհամեմատ «համեստորեն»։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930