Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիայի» ներկայացուցչի դեմ քրեական գործը

Հունիս 06,2012 17:04 Share

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում է Սարգիս Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Այս տարվա մարտի 14-ից, այդ գործը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

Ս.Վարդանյանը եղել է «Զվարթնոց» օդանավակայանի «Արմավիա» ընկերության ներկայացուցիչը:

Ըստ մեղադրանքի կողմի, նա այս տարվա հունվարի.28-ին հափշտակել է ուղեւորի՝ Ռուսաստանի քաղաքացի Մհեր Բաղդասարովի 600 000 ՌԴ գումարը:

Ս.Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել գրավը:

Մինչ օրս տեղի է ունեցել 2 նիստ:

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930