Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահին

Հունիս 09,2012 13:56

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային:

Ընդգծելով հայ-լեհական կանոնավոր զարգացող հարաբերությունների բարձր մակարդակը՝ Հանրապետության ղեկավարն այդ գործում կարևորել է երկկողմ բարձաստիճան փոխայցելությունները և հույս հայտնել, որ Լեհաստանի ազգային բանկի նախագահի այցը կնպաստի առևտրատնտեսական և ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկայի խոսքով, Հայաստանի կենտրոնական և Լեհաստանի ազգային բանկերի միջև փորձի և տեղեկատվության փոխանակումը լավ հիմքերի վրա է դրված, ինչը, հանդիպման մասնակիցների հավաստմամբ, շատ կարևոր է եվրոպական ինտեգրման ուղին որդեգրած Հայաստանի ֆինանսական համակարգի առավել կատարելագործման համար:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են նաև տարբեր բնագավառներում երկու երկրների երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930