Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվաբանական համալսարանի ռեկտոր ընտրվեց Գայանե Գասպարյանը

Հունիս 12,2012 15:33

Այսօր Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում ռեկտորի թափուր տեղի համար ընտրություններ էին նշանակված, խորհրդի նիստն էլ փակ էր: Ռեկտորի պաշտոնի հավակնորդներին էին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը եւ ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը:

«Վաղարշակ Մադոյանն ինքնաբացարկ հայտնեց, իսկ Գայանե Գասպարյանը հիմնավոր կերպով ներկայացրեց իր ծրագիրը եւ հայեցակարգը: Ես բավական դրական եմ գնահատում նրա ծրագիրը. Գայանե Գասպարյանը 1976թ.-ից աշխատել է ԵՊԼՀ-ում՝ տարբեր պաշտոններում, եւ առավել լավ է պատկերացնում աշխատանքը բուհում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի  խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նրա խոսքով՝ Վ. Մադոյանն առանձնապես ծրագիր չի ներկայացրել. «Իր մասին խոսեց եւ ասաց, որ պատրաստ է համագործակցության ընտրվողի հետ, իսկ ինչ  վերաբերում է պարոն Զոլյանին, նա նիստին ներկա չէր»:

Տիկին Աճեմյանը տեղեկացրեց, որ 22 կողմ եւ մեկ անվավեր ձայնով բուհի ռեկտոր է ընտրվել Գայանե Գասպարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930