Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններում՝ ինչպես ֆուտբոլում, մարզպետը ցանկանում է պահպանել իր թիմի կորիզը

Հունիս 14,2012 22:33

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում  տեղի կունենան  ՏԻՄ ընտրություններ, որից 49 համայնքում՝   համայնքի ղեկավարի ընտրություններ:

Հունիսի 12-ին կայացած  Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանը համայնքների ղեկավարներին ասաց, որ նրանք պարտավոր են ըստ ժամանակացույցի իրականացնել ընտրությունների կազմակերպման համար օրենքով սահմանված իրենց լիազորությունները : Մարզպետն ընտրությունների ակնկալիքների վերաբերյալ հայտարարեց. «Շատ կարեւոր է, որ  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով մենք կարողանանք այն ձեռքբերումները, որ ունենք Աժ ընտրություններում, է’լ ավելի զարգացնենք , ավելացնենք, այլ ոչ  թե ետ նահանջ ունենանք: Ես չեմ կարծում, որ  մեծ փոփոխությունների կենթարկվի մեր  համայնքապետարանների կազմը, որովհետեւ բոլորդ փորձառու եք, ընդունված եք  տեղերում: Չնչին բացառություններ կարող են լինել , որովհետեւ, լարվածություն, ես ենթադրում եմ՝ կլինի,  բայց  դեռեւս ժամանակից շուտ եզրակացություններ չանենք…»

Արմեն Ղուլարյանը, ով նաեւ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն է, հավելեց. «Ես էլի եմ  կրկնում, մենք մեր թիմով  պետք է փորձենք, որ թիմը, կորիզը պահպանվի»:

 Ոսկան ՍՍՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930