Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորանականները» ավտոմեքենա են այրել, բնակարան թալանել

Հունիս 16,2012 21:40

«Խորան» կրոնական կառույցի անդամներից երկուսը կապ են հաստատել մեզ հետ եւ հայտնել, որ  երկու օր առաջ  «Խորանի» ղեկավար Հրաչյա Խաչատրյանի հրամանով հարձակվել են Իսպանիայի Կուլլերա քաղաքում  գործող Միացյալ երիտասարդական լիգայի (ՄԵԼ) անդամների վրա, այրել  մեկի ավտմեքենան, թալանել մյուսի տունը: Պատճառը եղել է այն, որ ՄԵԼ-ի անդամները Իսպանիայում նույնպես պայքարում են «Խորանի» դեմ՝ ինֆորմացիա հաղորդելով մեզ վերջինիս մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Միացյալ Երիտասարդական Լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ վերջերս կոտրել են նաեւ ՄԵԼ-ի անդամներից  մի քանիսի մեքենաների ապակիները եւ գրություն թողել, թե իբր կատարվածը արաբների ձեռքի գործն է. «Բայց  կասկածներ կան, որ դա նույնպես Խաչատրյանի հրամանով  է եղել, քանի որ դեպքից օրեր առաջ ՄԵԼ-ի անդամները մեզ «Խորանի» մասին կրկին ինֆորմացիա էին տվել»:

Ս. Հովհաննիսյանը նշում է, որ ՄԵԼ-ի հետ կապ հաստատած «Խորանի» անդամները շարունակելու են նոր տեղեկություններ տրամադրել իրենց, քանի որ ֆինանսապես տուժել են «Խորանից». «Ասել են, որ իրենցից ոսկեղեն են խլում՝ խաբելով, թե իբր Հիսուսի կամքով ունեցվածքը պետք է զոհաբերեն եկեղեցուն, մինչդեռ զարդերը կրոնական կառույցի ղեկավարներն են տնօրինում: Ինֆորմացիա տվողները Խաչատրյանի «վստահելի» մարդիկ են, որոնք վախենում են «բացահայտվել»: Հավանականությունը մեծ է, որ նրանց կվնասեն»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930