Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն կատարողից» մինչեւ «Լավագույն հեռուստանախագիծ». կայացավ «Տաղանդավոր սերունդ 2012» մրցանակաբաշխությունը.

Հունիս 18,2012 23:39

Տաթեւ Ենգիբարյանի «Հայերեն» երգով այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում սկսվեց «Տաղանդավոր սերունդ 2012» մանկական ազգային մրցանակաբաշխությունը: Անցկացվում էր երկրորդ անգամ: Պարգեւատրվում էին մշակույթի, սպորտի եւ կրթության ոլորտում հաջողություն ունեցած մանուկները:
«Լավագույնը կրթության ոլորտում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արտյոմ Քոսյանը:
«Լավագույն հեռուստատնախագիծ անվանակարգում» մրցանակի արժանացավ «Հայ ասպետ» հաղորդումը: Չնայած, որ ասպետներից ոչ-մի ներակայացուցիչ չկար, փոքրիկ հաղորդավար Միկան ուրախ է, որ Հայաստանում կա մի ծրագիր, որից երեխաները սովորում են:
Ամենաշատ հաղթողները «Լավագույն մարզիկ» անվանակարգում էին. Նարեկ Կրպեյան, Գառնիկ Պապիկյան, Հրայր Շահվերդյան, Սլավիկ Հայրապետյան, Հայկ Մարտիրոսյան, Հովհաննես Հովհհանիսյան: Նրանք բոլորն էլ տարբեր սպորտաձեւերի ներկայացուցիչներ են:
«Լավագույնը սպորտում» անվանակարգում պարգեւատրվեցին` Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Էդուարդ Մաթոսյանը:
«Տարիների լավագույն խումբ», «Վերջին տասը տարիների հիթ». այս երկու անվանակարգերում մրցանակ շնորհվեց «Արեւիկ» համույթին:
«Լավագույն մանուկ աճպարարը» Սոս Պետրոսյանն էր: «Ինձ համար կրկեսը այն վայրն է, որտեղ լինում են հրաշքներ»,- մրցանակը հանձնելիս ասաց երգչուհի Ժաննան:
«Լավագույն հաղորդավար» ճանաչվեց «Դար 21»  հեռուստաընկերության Միկան: Այս մրցանակը իր համար սպասված չէր. «Ես եկել էի մրցանակ հանձնելու եւ ստացվեց այնպես, որ ինձ էլ մրցանակ տվեցին»: Մեզ հետ զրույցում հաղորդավարն ասաց, որ սա իրեն մեծ հավատ ներշնչեց. «Շարունակելու եմ այս ոլորտում մնալ եւ կփորձեմ ավելին անել»:
«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում «Ուրախ նոտաներ» մյուզիքլն էր:
«Տարվա հայտնություններ»-ը երկուսն էին` Տաթեւ Ենգիբարյան ու Անգելինա Գասպարյան: Դերասանուհի Նաիրա Շահինյան հաջողություն  մաղթեց փոքրիկներին իրենց կարիերայում:
2012  թվականի «Լավագույն կատարող»-ը Սոնա Գյուլխասյանն էր: Նա այս տարի Հայաստանը պետք է ներկայացնի մանկական «Նոր ալիք» երգի մրցույթին:
Ճիշտ է, միջոցառման անցկացման հետ կապված կային խնդիրներ, բայց դա չէր ազդում դահլիճի տրամադրության վրա: Իսկ երգն ու պարը երեկոյի անբաժան մասն էին կազմում: Երեկոյի հատուկ հյուրը Անդրանիկ Ալեքսանյանն էր: Նա Ուկրաինայից եկել էր  հատուկ «Տաղանդավոր սերունդ 2012» մրցանակաբաշխության համար:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930