Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանահայ. «Պատերազմն անխուսափելի է»

Հունիս 20,2012 12:22

Այսօր փախստականների միջազգային օրն է: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը «Հենարան» ակումբում խոսեց ադրբեջանահայերի հիմնախնդիրների մասին: Նա վրդովված նշեց. «Անհանդուժողականության և քսենոֆոբիայի դեպքերը վերջին շրջանում Հայաստանում շատացելեն: Օրինակ՝ անհանդուրժողականություն ենք համարում այն, որ ադրբեջանահայերի ծագումը մշտապես բացասական երանգով է շեշտվում»:

Պարոն Այվազյանը տեղեկացրեց, որ ադրբեջանահայերն ունեն սոցիալ-տնտեսական, կարգավիճակի հետ կապված, բնակարանային և այլ խնդիրներ: Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանահայերի շուրջ 1000 ընտանիք չունի տարրական բնակարանային պայմաններ: Այդ կարիքները հոգալու համար ադրբեջանահայերը ՀՀ իշխանություններից պահանջում են 50 միլիոն դոլարի աջակցություն: Անդրադառնալով Ադրբեջանի պահվածքին՝ Գ. Այվազյանը նշեց. «Ադրբեջանը որդեգրել է այն սկզբունքը, որ Հարավային Կովկասը փոքր է Հայաստանի և Ադրբեջանի համար: Ինչպես Ադրբեջանը, մենք ևս պիտի պատրաստենք մեր հասարակությանը պատերազմին, քանի որ այն անխուսափելի է: Մենք չպետք է մեր հույսը դնենք Ադրբեջանի անպատրաստ լինելուն: Մենք թուրքերից և ադրբեջանցիներից վախենալու բան չունենք, մենք գնում ենք խաղաղ ճանապարհով: Բայց եթե ամենուր մորթվում է հայկական զինվորը, ապա մենք պիտի արձանագրենք, որ դա ոչ թե հակառակորդն է անում, այլ թշնամին»:

Գ. Այվազյանը խոսեց նաև օրեր առաջ ադրբեջանահայերի մեկ այլ խմբի կողմից կատարված այն հայտարարության մասին, թե ցանկանում են նոր քաղաք կառուցել՝ անվանելով Բագարան: Պարոն Այվազյանը վրդովվեց. « Քաղաքի կառուցումը անլուրջ է և չի բխում ադրբեջանահայերի շահերից: Այդ մարդկանց ոչ ոք չի լիազորել: Այդ նախաձեռնության հետևում կանգնած են Աշոտ Մանուչարյանն ու Հրանուշ Խառատյանը: Ուստի ուզում են վերակենդանացնել իրենց քաղաքական կարիերան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930