Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդությանը դուր է գալիս ձեռքի համեստ եւ յուրօրինակ աշխատանքները. Սուսաննա Վարդանյան (Ֆոտոշարք)

Հունիս 23,2012 17:17

 «Սա մի հնարավորություն է ցույց տալու այն ամենը, ինչ կարող ենք: Ձեռքի աշխատանքներով զբաղվում եմ դեռ ուսանողական տարիներից, բայց ցուցահանդեսին ներկայացվում է առաջին անգամ »,-ասում է Մարինե  Մարկոսյան:

Այսօր Անի Պլազա հյուրանոցի Գառնի սրահում ներկայացված էր կանանց ձեռքի աշխատանքները՝  Կանանց իրավունքների կենտրոնի նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսին ներառված է ոչ միայն Երեւանից, այլեւ մարզերից, մասնավորապես Լոռի, Սյունիք, Գեղարքունիք եւ Տավուշ: «Ցուցահանդես-վաճառքը թույլ է տալիս կանաց ցրվելու, ինչու չէ նաեւ ինչ-որ ձեւով ֆինանսապես օժանդակելու հնարավորություն: Ճիշտ է վաճառքը փակ տարածքում է եւ եթե լիներ բացօթյա, ապա շատերը կիմանային աայս մասին »,-ասում է Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը: Չնայած այս ամենին, տիկին  Վարդանյանը նկատել է, որ երիտասարդությանը դուր է գալիս ձեռքի համեստ եւ յուրօրինակ աշխատանքները. «Որքան էլ երիտասարդները հետեւում են նորաձեւությանը, միեւնույնն է, տեղ տալիս են ձեռքի աշխատանքներին: Այսօր ցուցահանդես-վաճառքին ներկա գտնվողների 90 տոկոսը երիտասարդներն էին »: Նա հույս է հայտնում, որ կամաց-կամաց, կգա մի ժամանակ, երբ կնոջ դերը կգնահատվի ու կբարձրացվի մեր հասարակությունում` հեռու մնալով ընտանեկան բռնություններից:

Քրիստինա Միրզոյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930