Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնության հանդիպումները կանցկացվեն գիշերնե՞րը

Հուլիս 07,2012 15:14 Share

 ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջիմ Բոյսը կարծիք է հայտնել, թե արժե քննարկել ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության հանդիպումները գիշերային ժամերին անցկացնելու տարբերակը:
Բանն այն է, որ աշխարհի այդ առաջնությունն ընդունելու է Քաթարը, որտեղ ամառներն անտանելի շոգ են եւ սնդիկի սյունը բարձրանում է մինչեւ +50 աստիճան: Կա նաեւ աշխարհի առաջնությունը 2022 թվականի ձմեռ տեղափոխելու առաջարկ, որին կողմ են ֆուտբոլային բազմաթիվ մասնագետներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել