
Առաջնության մեկնարկից առաջ 380 կիլոգրամանոց պաշտոնական գուշակին նույնիսկ բարձրաստիճան հյուրին վայել արարողակարգով տեղափոխել էին Կիեւի քաղաքապետարանի հարեւանությամբ բացված ֆան-գոտի, որտեղ նրա համար արքայավարի բնակվելու եւ «աշխատելու» պայմաններ էին ստեղծված: Սակայն կենդանին լիակատար ձախողվեց՝ ճիշտ չգուշակելով եւ ոչ մի հանդիպման ելք, ինչպես նաեւ Եվրոպայի չեմպիոնին: Դեռ Եվրո 2012-ի օրերին հազարավոր մարդիկ առաջարկում էին «Ֆունտիկին» խորովածի շամփուրների եւ ուկրաինական սալի բաժին դարձնել: Այդուհանդերձ, կենդանուն հաջողվեց խուսափել դաժան պատժից. նա բարեհաջող վերադարձել է Կիեւից 20 կմ հեռավորության վրա գտնվող իր հին ֆերման:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































