Լրահոս
Օրվա լրահոսը

Orange-ն առաջարկում է մուտքային զանգերի լավագույն սակագինը Վրաստանում և Թուրքիայում ռոմինգի համար

Հուլիս 17,2012 22:18

Orange-ն այսօր հայտարարեց ռոմինգի մուտքային զանգերի հատուկ սակագնի մասին ամառային հանգիստը Վրաստանում և Թուրքիայում անցկացնողների համար: Մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդների համար մուտքային մեկ րոպեի արժեքը կլինի ընդամենը 55 դրամ, որը լավագույն գնային առաջարկն է շուկայում: Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգը մեկնելուց առաջ` հավաքելով *121#, իսկ որևէ հավելյալ հրաման հավաքելու կամ լրացուցիչ ակտիվացումներ կատարելու կարիք չկա:

Հիշեցնենք, որ Orange-ն առաջարկում է նաև ռոմինգի բացառիկ սակագներ Orange Գոտու երկրներում` 250 դրամ/րոպե մուտքային և դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի և SMS-ի համար: Orange Գոտու մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Ֆրանս Տելեկոմ խմբի դուստր օպերատորները, ինչպիսիք են Orange Ֆրանսիան, Orange Իսպանիան, Orange Շվեյցարիան, Orange Միացյալ Թագավորությունը, Orange Լեհաստանը, Orange Ռումինիան, Orange Սլովակիան, Orange Մոլդովան, Orange Ավստրիան, Orange Լյուքսեմբուրգը, Orange Լիխտենշտեյնը, ինչպես նաև Mobistar-ը Բելգիայում, AT&T օպերատորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Life:) օպերատորը Ուկրաինայում: Բոլոր այս երկրներում միանալով նշված օպերատորի ցանցին` Orange բաժանորդները կօգտվեն ռոմինգի հատուկ սակագներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031