Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ընթերցողի սեղանին են «Թեքեյան մրցանակակիրները» եւ «Հատընտիրը»

Հուլիս 18,2012 18:44

Հայաստանի «Թեքեյան» մշակութային կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Գալուստ Գուլպենկեան» հիմնադրամի աջակցությամբ հրատարակված Վահան Թեքեյանի բանաստեղծությունների «Հատընտիր» ժողովածուի եւ «Թեքեյան մրցանակակիրներ» տարեգրքի շնորհանդեսը:

«Հատընտիրը» բաղկացած է հինգ գլուխներից. Գրական-գեղարվեստական եւ հրատարակչական առումով գիրքը յուրատեսակ գործ է `  նվիրված արեւմտահայ վերջին դասականի հիշատակին:

«Հատընտիրի» խմբագիրն ու առաջաբանի հեղինակը գրող, գրականագետ, ԳԱԱ արտասահմանյան անդամ  Երվանդ Ազատյանն է: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ գիրքը հանրամատչելի կերպով ներկայացնում է Թեքեյանի բանաստեղծությունները. «Դրանք խորքային են եւ հեռատեսական: Թեքեյանը ոսկերչի պես է գրել յուրաքանչյուր բառը: Իր ժամանակի գրողները սովորելու բան ունեին նրա գեղարվեստական նուրբ մոտեցումներից»:

Անկախության տարիներից ի վեր միայն Գիտությունների Ազգային ակադեմիան է գրքույկ  տպագրել Թեքեյանի մասին: Պարոն Ազատյանը տեղեկացրեց, որ տարեվերջին լուս կտեսնի «Հատընտիրի» անգլերեն տարբերակը. «Ժամանակ առ ժամանակ նրա բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր գրողների կողմից, բայց դրանցից ոչ մեկում չեմ գտել Թեքեյանի բանաստեղծությունների հարազատությունը,  ճշգրտությունը եւ գեղարվեստական ճաշակը»:

«Թեքեյանի մրցանակակիրներ» տարեգիրքը «Թեքեյան» մշակութային միության  ծավալած հասարակական եւ մշակութային գործունեության ամփոփումն է: Գրքում տեղ են գտել  «Թեքեյան» մրցանակի արժանացած ավելի քան հարյուր ճանաչված արվեստագետների, հասարակական-պետական գործիչների կենսագրություններ եւ լուսանկարներ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031