Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ղուկասյանը նշանակվել է ռազմական ոստիկանության պետ

Հուլիս 26,2012 16:37 Share

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով գնդապետ Սամվել Ղուկասյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։

Հրամանագրով, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Ղուկասյանի զինվորական ծառայությունը երկարաձգվել է մինչեւ 2013 թվականի մայիսի 9-ը։

Այս տարվա ապրիլի սկզբին նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Սահակյանը ազատվել էր ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել