Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի համար այս օրը խորհրդանշական օր էր (Տեսանյութ)

Օգոստոս 01,2012 21:17

Ինչպես  արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահական նստավայրի առջեւ 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով այսօր ՀԱԿ ակտիվիստներն ու համախոհները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիան սկսվեց ու ավարտվեց ՝ «Ես   ազատ քաղաքացի եմ, պայքարող քաղաքացի եմ: Այս տղաներն իմ ընկերներն են: Մերոնք դատվել են ապօրինի: Եթե նստում են՝ նստում ենք բոլորս, ու նստում ենք հենց այստեղ: Մենք ազատ քաղաքացիներ ենք, բանտերն  արդեն ձեզ են սպասում, այ դուք պետք է նստեք» կոչերով:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ  հատկանշական համարեց, որ  ՀԱԿ-ի ձեւավորման 4 րդ տարեդարձը  այս անգամ առանձնահատուկ են նշում: Ըստ նրա,  սովորաբար հավաքվում էին Մ. Սարյանի արձանի մոտ ու շնորհավորում միմյանց. «Բայց այսօր խորհրդանշական եմ համարում, որ այն նշում ենք այս ակցիայով: Սա լավագույն խորհրդանիշն է, որը բնորոշում է Կոնգրեսի գործունեոթյան էությունը: Պայքարում ենք ու պայքարելու ենք մինչեւ վերջ: Պայքարելու ենք այն բանի համար, որ Հայաստանում հաստատվեն ֆունդամենտալ ժողովրդական ազատությունները, այդ նպատակներին հասնելու համար պատրաստ ենք նաեւ դիմագրավել  ոստիկանական մահակներին ու եթե պետք է` նստենք  բանտ»:

Բողոքի ակցիան նախագահական նստավայրի առջեւ երկար չտեւեց, ակտիվիստներն այն շարունակեցին Ազատության հրապարակում:

Նախագահական նստավայրի առջեւ ակցիան միայնակ շարունակեց ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Ինչպես նա ավելի վաղ ցույցի ժամանակ հայտարարել էր, փորձեց մոտենալ նախագահական նստավայրին, ինչը արգելեցին ոստիկանները:  Նրան այդպես էլ չհաջողվեց դուրս գալ ոստիկանների շրջափակումից ու անցնել փողոցը: Նրա նախաձեռնությունն իրականացրեց նրա գործընկեր ֆրանսահայ լրագրող Սեդա Մավյանը: Նա Գասպարիի՝ ՀԱԿ բեյջը  ձեռքին կարողացավ շրջանցել ու մի քանի րոպե մեջքով նստել  նախագահական նստավայրի առջեւ: Հետո էլ ասաց, որ իրեն հերոս է զգում, որ կարողացավ շրջանցել ոստիկաններին ու մի քանի րոպե նստել այդտեղ: Վ. Գասպարին  ու ոստիկաններն այս անգամ բաժանվեցին առանց բախման:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031