Լրահոս
Օրվա լրահոսը

Պղնձի գողերի պատճառով Կապանի հանքում ծուխ էր լցվել

Օգոստոս 06,2012 19:43

Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության  հանք լցված անսպասելի ծխի պատճառով երեկ հանքի գործունեությունը ժամանակավոր դադարեցվել էր: Ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից անմիջապես քայլեր են  ձեռնարկվել եւ աշխատողներին դուրս  են բերել հանքից:  Պարզվել է, որ ծուխը բարձրացել էր հանքի որոշ աշխատակիցների մեղքով, ովքեր ցանակցել են ըներությունից պղինձ գողանալ, ու  նախքան դա անելը որոշել են պղնձե լարի արտաքին պլասմասե շերտն այրել, սակայն անփութության արդյունքում ծուխ է բարձրացել եւ  լցվել հանքի ներսը, որտեղ տվյալ ժամանակ աշխատելիս են եղել  հանքի աշխատողները: Կիրակի օրն առավոտյան աշխատանքի մեկնած կոմբինատի աշխատողները ասում են, որ  հանք չեն կարողացել մտնել, քանի որ այն դեռ փակ էր, եւ անվտանգության կանոններից ելնելով հանք ներս մտնել դեռ չէր թույլատրվում: Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առավոտին» փոխանցեցին, որ, բարեբախտաբար, աշխատակիցներն անմիջապես դուրս են բերվել հանքից, եւ ոչ ոք չի տուժել, իսկ գողության փորձի հեղինակները դեռ պարզ չեն:

Ձեռնարկված քայլերից հետո հանքի գործուենությունը կրկին վերականգնվել է:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031