«Paramount Pictures» կինոստուդիան Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմի սցենար է գնել «Դիկտատորի» աստղ Սաշա բարոն Կոենից:
Ֆիլմի սյուժեն գաղտնի գործակալ 007-ի մասին է, ով եղբոր հետ ստիպված թաքնվում է օրինապահ մարմիններից: Առայժմ հայտնի չէ, սցենարիստը կնկարահանվի՞ ֆիլմում, թե՞ ոչ, բայց չի բացառվում, որ նա ֆիլմում խաղա գաղտնի գործակալի եղբոր դերը, ով ֆուտբոլի ֆանատ է: Ֆիլմի նկարահանումների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ, սակայն մինչեւ 2012 թվականի ավարտը կսկսվեն նկարահանման աշխատանքները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: