Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ խզբզոցը, որ գրել են, իրենց մասին լավ չի խոսում». Անահիտ Բախշյանը` Ռուբեն Հայրապետյանին պաշտպանող մտավորականների մասին (տեսանյութ)

Օգոստոս 08,2012 15:54

Օրերս մի խումբ մտավորականներ դիմել էին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ խնդրել, նույնիսկ պահանջել վայր չդնել պատգամավորական մանդատը: Ռուբեն Հայրապետյանին ձայն տված գիտնականները կոչ են արել տեր կանգնել իրենց կողմից պատգամավորին տրված քվեին եւ հորդորել` որպես ԱԺ պատգամավոր իրենց կողքին լինի:

Երեկ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ տեղի ունեցած մոմավառությանը ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, որը Aravot.am-ի հետ զրույցում գիտնականների հայտարարության վերաբերյալ հետեւյալն ասաց. «Ես ընդհանրապես բազմակարծությունը հարգող մարդ եմ եւ հանդուրժող եմ: Եթե դա ընդամենը որպես կարծիք դիտեի, կասեի`այո, դա էլ իրենց կարծիքն է: Բայց այս պարագայում, ինչպես ասում են, երկու կարծիք լինել չի կարող: Ինձ համար այդ մարդկանց տեսակետը, ի՞նչ ասեմ, էդ խզբզոցը, որ գրել են, իրենց մասին, մեղմ ասած, լավ չի խոսում: Լավ է, որ չեմ ճանաչում այդ մարդկանց»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվանից հետո Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ ցանկանում է հրաժարվել պատգամավորական մանդատից, սակայն այդ հարցը ԱԺ-ում դեռեւս չի քննարկվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031