Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող ուժի պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ելույթի ժամանակ խառնաշփոթ առաջացավ խորհրդարանում

Նոյեմբեր 17,2026 11:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ինչի՞ց եք վախենում, ինչի՞ց եք խոսքից վախենում։ Այդ հայտարարության տեքստը օրակարգում ընդգրկելու համար միացել է Ազգային ժողովի 27 պատգամավոր։ Եթե նայում ենք ընտրությունների արդյունքները, մոտավորապես 100 տեղ պառլամենտում մեկ պատգամավորը ընտրողների 1%-ն է ներկայացնում՝ ընտրողների ընդհանուր թվի, ոչ թե քվեարկության մասին։ Այսինքն՝ մեր հասարակության 1/3-ին հուզող խնդիրը դուք ոչ թե դեմ եք դրան, այլ դուք դեմ եք դրա քննարկելուն։ Այսինքն՝ կարող էր քննարկվել, քննարկման արդյունքում դուք դեմ լինեիք, դա էլ կարող էր լինել, բայց դուք դեմ եք հարցը քննարկելուն։

Ընդ որում՝ ոչ միայն այս հարցի քննարկմանը… Խոսում են՝ «ժողովրդին տանք հնարավորություն սահմանադրություն ընդունելու»… 57 000 մարդկանց օրենքի նախագիծ է հեղինակել Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ «Հայաքվեն»… Դուք դա էլ եք դեմ քվեարկել, որպեսզի քննարկվի Ազգային ժողովում։ Այս անկումը պետք է կանխել»,- խորհրդարանում, դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՔՊ-ն, հիշեցնենք, դեմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքում հրապարակված հայտարարության նախագծին։ Այն չընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգում։

Իշխող ուժի պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ելույթի ժամանակ խառնաշփոթ առաջացավ խորհրդարանում։ Նա՝ հակադարձելով ընդդիմությանը, կաթողիկոսին դիմեց քաղաքացիական անունով․ ընդդիմադիրները սկսեցին հարվածել սեղաններին՝ ընդհատելով ելույթը եւ անհամաձայնություն հայտնելով։ Հասմիկ Հակոբյանին օգնության հասավ նախագահող Ռուբեն Ռուբինյանը՝ նա սկսեց մի քանի անգամ կրկնել Վեհափառի անուն ազգանունը։ Այս տեւական «առճակատման» արդյունքում «Ուժեղ Հայաստանը» լքեց դահլիճը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանն էլ հայտարարեց, որ լսել է ընդդիմության կազմակերպած լսումները եւ հորդորեց՝ ԱԺ ամբիոնից այնպիսի մարդկանց գոնե ելույթի իրավունք տան, ովքեր «յաթաղանը թափահարելուց հետո» իշխանականներին բարեւ չեն տալու։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30