Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ Հարությունյան. Պետությունը կանգնած չէ գինու կողքին

Օգոստոս 08,2012 16:46 Share

Վրացիները սեփականել են «գինու բնօրրան» կարգավիճակը, Եվրամիությունն էլ վավերացրել է Վրաստանի հայտը: Եվ սա այն դեպքում երբ աշխարհի ամենահին գինեգործարանը Արենիում է. հայկական գինեգործական ավանդույթներն էլ  շուրջ 6000 տարեկան են:

 

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ասաց, որ  հույս չունի  թե հարցը ինչ-որ կերպ հօգուտ Հայաստանի կփոխվի. «Պետական մոտեցում է հարկավոր, որը բացակայում  է: Վրացիները սկզբում աշխատում էին ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների, իսկ 2005-ից՝ արդեն պետական մակարդակով, պետական ողջ ապարատը լծված էր վրացական գինու առաջմղման գործին, բոլոր դիվանագիտական ճանապարհներով, առեւտրական, միջազգային կապերով, դեսպանաներով կազմակերպում էին միջոցառումներ, գրանցում բոլոր հնարավոր ու անհնար անունները, այդ թվում՝  տասնյակ անուններ, որոնք սերտ առնչություն ունեն Հայաստանի մշակութային ժառանգության հետ»:

 

Իսկ առաջիկայում ի՞նչ քայլեր պիտի արվեն հայաստանյան կողմից իրավիճակը գոնե մեղմելու առումով:

 

«Ցավոք Հայաստանում ամեն ինչ թողնված է անհատների ուսերին: Կրկնում եմ՝ պետական մոտեցում է հարկավոր, պետական քաղաքականություն, պետականորեն պետք է շահագրգիռ լինել: Գինու բիզնեսը, բացառությամբ մեկ-երկու դեպքի, որոնց հետեւում աստղեր են կամ հարուստ մարդիկ, ավելի շատ մշակութային  երեւույթ է, իմիջային, պետության դեմքը ներկայացնող այցեքարտ, սա պետության խնդիր է, պետությունը պիտի նման հարցերով զբաղվի եւ գինու  կողքին կանգնի»,- համոզված է Հայաստանի թիվ մեկ գինեգործը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031