Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզում ցնցումները շարունակվում են

Օգոստոս 11,2012 21:24

Իրանում տեղի ուենցած երկրաշարժից հետո  ցնցումները դեռ շարունակվում են զգացվել Սյունիքի մարզի տարածաշրջաններում: Վերջին ցնցումը եղել է մոտ մեկ ժամ առաջ, բայց ոչ նախկին ուժգնությամբ: Մարզի Ագարակ քաղաքում բնակիչները շարունակում են դրսում մնալ: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի տեղեկացմամբ` գյուղերում տներ ունեցող բնակիչները մեկնել են  այնտեղ գիշերելու, մնացածին հորդորվել է,  անվտանգությունից ելնելով, դեռւես տներ չգնալ մինչեւ իրավիճակի կայունանալը: Հիվանդանոցի հիվանդները, ովքեր  ի վիճակի են տեղաշարժվելու, հիվանդանոցի   մասնաշենքի այգի են իջել երկրաշարժի առաջին ցնցումից անմիջապես հետո:

Իսկ Ագարակում ցնցումն ուժգին է եղել, ճաքերից ծեփեր են թափվել, դարակներից իրեր թափվել:   Նույն իրավիճակն է նաեւ Մեղրի քաղաքում: Թեւեւ խուճապ չկա արդեն, բայց բնակիչները շարունակում են այս ժամին դրսում մնալ: Մեղրիու մի քանի հենապատ է փլվել, քարաթափումներ են եղել Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհին, որի հետեւանքով ժամանակավոր փակվել  է ճանապարհը: Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը նշում է, որ  9 հարկանի բնակելի շենքերի բնակիչները այս գիշեր կանցկացնեն իրենց ամառանոցներում, բարեկամների տներում կամ քաղաքի մարզադաշտում: Իսկ Մեղրու տարածաշրջանի Վահրավար գուղում ոչ բնակելի  1 տուն է փլուզվել:

Կապանում շատ բնակիչներ առաջին անհրաժեշտության  իրերով հանդերձ ապաստանել են ծանոթ-բարեկամների մեկհարկանի ու ավելի ապահով անհատական տներում,  ոմանք էլ վախենում են տուն բարձրանալ եւ շարունակում են մթնին դրսում մնալ:

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզի փրկարար ծառայությունից` ցնցումների հետեւանքով  Գորիսի «Լաստիխութ» կոչվող արոտավայրին հարակից ժայռաբեկոր է փլուզվել, որի հետեւանքով ներքեւոմ արածող մեկ հորթ է մնացել տակը եւ սատկել:  Մարդիկ չեն տուժել:

Ցնցումները շարունակվել են զգացվել նաեւ Գորիսում ու Սիսիանում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031