Լրահոս
Օրվա լրահոսը

Քույրս 3 մատերը կորցրել է. Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ քույրը մանրամասներն է պատմել

Հոկտեմբեր 02,2026 15:12 Share

«Sputnik Արմենիա». Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը, լրագրողներին մանրամասներ է պատմել:

«Ադրբեջանցին կոտրել պատուհանը և կողպեքը մտել տուն, թափրտել խոհանոցը, հետո էլ ներս մտած երեխաներից հեռախոսները վերցրել է: Քույրս Սիսիանում է եղել, էրեխեքից մեկն է հեռախոսը մոտը միացրած պահել, ձայները լսել է ու անմիջապես գնացել Շաքի: Հարևանի պատի վրայով է թռել ու անցել, էրեխեքն էլ բղավել են, որ մայրը չմոտենա, քանի որ զինված է եղել»:

Նրա խոսքով` բացի ազդրի հատվածում վիրավորում ստանալուց իր քրոջ 3 մատերն այս պահին չկան, որովհետև ադրբեջանցին էրեխու վրա է պահել զենքը, որ խփի, մայրը ձեռքով պաշտպանել է։ «Այդ պահին պատրոնները վերջացել են, ուզել է կրկին լիցքավորել, հենց այդ պահին քույրս դանակով խփել է գլխին, կրծքավանդակին ու ուշագնաց է եղել: Երեխան բռունցքով հարվածել է նրա գլխին, կոտրվել են մատերը, դրանցից մեկը գիշերը վիրահատել են: Այս պահին երեխան Սիսիանում է, նրա մոտ հայրն է»։

Արփի Ավետիսյանի ցանկությամբ ԶԼՄ–ները նրա դեմքը չեն նկարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել