Լրահոս
Օրվա լրահոսը

Կապան քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Աթայանի նախընտրական շտաբի հայտարարությունը

Սեպտեմբեր 13,2016 16:06

Անկեղծ ասած ակնկալում էինք, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաններում և մենք՝ մեր կողմից, պատրաստակամ էինք գնալ հենց այդ ճանապարհով։ Ցավոք, ներկա ընտրական ընթացքը հուշում է, որ մեր սպասումները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Կապանի քաղաքապետի ընտրությունների մեկնարկը, առայժմ ունի մեկ ընթացք՝ պետական, համայնքային աշխատողներին ստիպել, որ ձայնը տան Կապանի գործող ղեկավարի օգտին, իսկ անհնազանդներին ու այլախոհներին պարտադրվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել։

Արտուր Աթայանի նախընտրական շտաբը վերջին օրերին նման բազմաթիվ ահազանգեր է ստանում։ Այդ մասին կխոսենք վաղվանից մեկնարկող քարոզարշավի ժամանակ, իսկ մինչ այդ բոլոր նման իրավիճակներում հայտնված քաղաքացիներին հորդորում ենք՝ աշխատանքից ազատման դիմում չգրել և դիմել Արտուր Աթայանի նախընտրական շտաբ։ Հասցեն՝ ք. Կապան, Չարենցի փողոց, շենք 2։

Կապանի հարգարժան ընտրողներ.

Հոկտեմբերի 2-ին Դուք կարող եք Կապանի գործող համայնքի ղեկավարին ազատել աշխատանքից և դրա համար կան իրական նախադրյալներ։ Մենք ապահովելու ենք օրենքով նախատեսված ընտրություն, իսկ փակ, գաղտնի ընտրության ժամանակ՝ որոշողը Դուք եք։ Մեկ անգամ չէ, որ կապանցին իր ըմբոստ կեցվածքով ընտրություն է կատարել ցանկությամբ, այլ ոչ պարտադրանքով։ Վստահ ենք, որ այս անգամ ևս բացառություն չի լինի։

Ակնկալում ենք, որ Ձեզ համար ևս անընդունելի է Կապանի ներկայիս աղետալի վիճակը, որը քառամյա անգործությունից հետո, ընտրական նորոգումներով չի շտկվելու և այդ ճանապարհին՝ հոկտեմբերի 2-ին, միասին կատարելու ենք առաջին քայլը։

 

 

Արտուր Աթայանի նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930