Լրահոս
Օրվա լրահոսը

Ժայռերը կախված են հիմնանորոգված ճանապարհի վրա

Օգոստոս 30,2012 21:54

2011թ.  հոկտեմբերի 2-ին Այրումում, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  ճանապարհի 82-րդ կիլոմետրում  տեղի ունեցավ մեծ սողանք, որի հետեւանքով զոհվեց 5 մարդ, մի քանի տասնյակ մեքենաներ ճզմվեցին հողի եւ քարի հսկա զանգվածի տակ: Ճանապարհի վերականգնումը սկսվեց մարտի կեսերին:

Էդուարդ Բեզոյանի ղեկավարած «Ճանապարհ» ՍՊԸ-ն պետական բյուջեի 550 միլիոն դրամով հողի եւ քարի զանգվածի հեռացման, 400 մ ճանապարհի կառուցման ծրագիրը պետք է ավարտեր հուլիսի 15-ին: Սակայն գործարկումն ուշացավ,  ճանապարհը երթեւեկի համար պատրաստ էր  հուլիսի վերջին, դրա հանդիսավոր բացումը  կատարվեց օգոստոսի 15-ին: Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այդ օրն Այրումում  դրվատել է  ճանապարհի վերականգնումն  ուշացրած ճանապարհաշինարարներին , ասելով. «Բոլորը միահամուռ կերպով կարողացան այս խնդիրը հաղթահարել, եւ այսօր ունենք այս ճանապարհը։ Մեկ մարդու նման աշխատել են բոլորը։ Շնորհակալ ենք նաեւ երկրի ղեկավարին, ում անմիջական հսկողության տակ հնարավոր եղավ արագ և որակով իրականացնել այս աշխատանքները»:

Այդ հատվածում ճանապարհի վրա կախված են մեծ ժայռեր, որոնք   կարող են ընկնել միջպետական ճանապարհով երթեւեկող մեքենաների վրա: Ճանապարհի վրա դրանց ընկնելը կանխելու համար կառուցվել է մոտ 2 մ խորությամբ, 1 մ լայնությամբ խրամուղի: Սակայն բարձունքից պոկվել- գլորվելու դեպքում թափ առած ժայռի համար նման խորությամբ եւ լայնությամբ  խրամուղին  չի կարող արգելք լինել:  550 միլիոն դրամը չբավարարե՞ց նաեւ ճանապարհին  կախված ժայռերը պայթեցնելու համար: 2011թ.սեպտեմբերի 30-ին,մեծ  սողանքից  2 օր առաջ մենք տեղեկացրել ենք նույն հատվածում տեղի ունեցած  փոքր փլուզման մասին: Սակայն այն ժամանակ պատկան մարմինները համապատասխան հետեւություններ չարեցին, երթեւեկության համար միջպետական ճանապարհը չփակեցին, որի հետեւանքով եղավ 5 զոհ: Հիմա սողանքի վայրում նրանց հիշատակին կոթող է կառուցվել:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031