Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց Բուդապեշտում` ի համերաշխություն հայ ժողովրդի (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2012 18:54

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր  երկրի արդարադատության նախարարությանը դիմաց ցույց է տեղի ունեցել: Հունգարական «hir24.hu» կայքի փոխանցմամբ, ցույցին մասնակցել են քաղաքացիներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ: Ցույցին մասնակցել է նաև ընդդիմության առաջնորդներից, երկրի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրչան, ում ղեկավարության տարիներին, ի դեպ, տեղի էր ունեցել Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու հունգարական դատարանի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ցմահ դատապարտումը:

Ցույցի մասնակիցները համերաշխության կոչեր են հնչեցրել՝ ուղղված հայ ժողովրդին, իսկ ընդդիմության ներկայացուցիչները բարձրացրել են գործող վարչապետ Վիկտոր Օրբանի հրաժարականի հարցը:

Հունգարական մեկ այլ «168ora» պարբերականը տեղեկացնում է, թե ցույց ընդդեմ Օրբանի կառավարության կազմակերպվելու է Բուդապեշտի կենտրոնական Կոսութ հրապարակում սեպտեմբերի 4-ին ևս:

Տեղեկատվության համաձայն, ցույցին մասնակցելու են եվրոպական տարբեր երկրների հայկական համայքների ներկայացուցիչներ,  հունգարական իշխանությունների՝ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշումը դատապարտողներ:

 

Աղբյուր` Panorama.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930