
«Առավոտի» հետ զրույցի ընթացքում Աղասի Արշակյանն ասաց, որ Ախթամարի կղզի իր լողանցումը նվիրում է մեր օլիմպիականներին. «Հավատով մտա ես ջուրը եւ ասացի՝ Սուրբ Խաչ, դու իմ Թամարն ես, գալիս եմ: Ու եկա: Լողացել եմ 4 կմ՝ 1 ժամ 55 րոպեում: Ճիշտ է, մի քիչ վերքեր եմ ստացել այս աղաջրից, բայց դե ոչինչ՝ կանցնի: Ուրախությունս ու հպարտությունս շատ մեծ են»:
Նշենք, որ այս պահին մեկնարկել է վերջին տուրը, որտեղ մեր ընտրանին ուժերը չափում է Հունգարիայի հավաքականի հետ և հեղինակավոր տիտղոսը նվաճելու բոլոր շանսերն ունի:
Աղասի Արշակյանը չի մոռացել նաև ըմպել Ուկրաինայի ու Չինաստանի ներկայացուցիչների կենացը, որ չպարտվեն և մեր Օլիմպիականներն անարգել հաղթանակ տոնեն:



















































