Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի որոշ ընտրատեղամասերում կնիքների հարցը դեռեւս մնում է չլուծված

Սեպտեմբեր 09,2012 17:21

Կապանի որոշ ընտրատեղամասերից ընտրողները շարունակում են ահազանգել, որ իրենց անձնագրերում դրված  կնքիները ցնդում են: Թիվ 38/10 ընտրատեղամասում տարբեր ժամերին քվեարկություն կատարած ընտրողների անձնագրերի վերջին էջում դրված դրոշմակնիքներն ամենաուշը մեկ կամ 2 ժամ հետո արդեն չեն երեւում: Նշենք, որ դրոշմակնիքների ցնդելու մասին մեր ահազանգին թիվ 38 ԸԸՀ նախագահը կեսօրին պատասխանել էր, որ որոշ ընտրատեղամասերում առկա այդ խնդիրն արդեն շտկվել է, սակայն կեսօրից հետո էլ` ժամը 14-ի եւ ժամը 15-ի սահմաններում տվյալ ընտրատեղամասում ընտրած քաղաքացիների անձնագրերի կնիքները  շարունակում են ցնդել եւ հնարավոր չի լինում նշմարել:

Իսկ Սյունիքի հարավում ընտրողների հոսքը դեռ  շարունակվում է:

Կապանի եւ Մեղրու տարածաշրջանների` Ագարակ, Մեղրի, Քաջարան եւ Կապան քաղաքներում 42 հազար 645 ընտրողներից  ժամը 14-ի դրությամբ մասնակցել է 14 հազար 684-ը:

Քաջարանում ընտրելու իրավունք ունեցող 5105 քաղաքացիներից  1936-ն է դեռեւս ընտրություն կատարել քաղաքում տեղակայված 3 ընտրատեղամասերում, իսկ Մեղրիում 3535 ընտրողներից` 1550-ն է մասնակցություն ունեցել ՏԻՄ ընտրություններին:

Ըստ թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանի` Ագարակում 3506 ընտրողներից մինչեւ ժամը 14-ը ընտրություններին մասնակցել է 1158 բնակիչ, իսկ Կապանում 21 ընտրատեղամասերից ստացված արդյունքների համաձայն` 30 հազար 496 ընտրողներից 10 հազար 40-նն է մասնակցել անցկացվող ընտրություններին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930