Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորը չի բացառում, որ ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը

Սեպտեմբեր 14,2012 21:33

Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն ի վերջո հանգեցնելու է նրան, որ առաջիկա նախագահական ընտրություններին այս երկու քաղաքական ուժերն ունենալու են մեկ միասնական թեկնածու՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի:

Այսօր Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից ճշտեց՝ բացառո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն: Նա պատասխանեց. «Ճիշտն ասած, դեռ քննարկումներ չեն եղել: Ընդհանրապես որեւէ բան չի կարելի բացառել, բայց դեռեւս որեւէ քննարկում չկա, որեւէ որոշում չկա: Այնպես որ, հենց որ լինի՝ անպայման դուք կիմանաք: Բայց որեւէ տարբերակ ես չեմ բացառում»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է , որ սա այն տարբերակն է, որ առանց կրակ ծուխ չի լինում, այսինքն՝ կա նման տարբերակ՝ պարոն Մելքումյանը պատասխանեց. «Չէ,գիտեք ինչ, տարբեր վարկածներ կարող են լինել, որոնց հիմքերն այսօր չկան: Կան վարկածներ, որոնցից ամեն մեկի հավանականությունը տարբեր տոկոսներով կարող է արտահայտվել»:

Մենք խնդրեցինք նաեւ մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի բավականին սուր պատասխանը Ռուբեն Հայրապետյանին, որը տարբեր շրջանակներում ընկալվում է որպես ՀՀԿ-ԲՀԿ պատերազմի նշան: Պարոն Մելքունյանի պարզաբանմամբ՝ «Ես որեւէ կերպ չէի կապի: Ասենք, Քոչարյանի ցանկացած հայտարարություն դուք պետք է ԲՀԿ-ՀՀԿ ձեւաչափի մեջ քննարկե՞ք: Չէ, այդպիսի որեւէ կապ ես չեմ տեսնում»: Մենք ճշտեցինք ՝ԲՀԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ է՞լ որեւէ կապ չեք տեսնում՝ նա պատասխանեց. «Չէ, ես չեմ տեսնում, եւ չեմ էլ ուզում որեւէ քաղաքական գործչի կարծիք մեկնաբանել: Կարող եք այդ հարցով դիմել իր գրասենյակին»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Ռոբերտ Քոչարյանի պատասխանը դիտարկում է որպես անձնական, ոչ քաղաքական: Մեր հարցին՝ Դուք է՞լ եք դա անձնական դիտարկում՝ պարոն Մելքումյանը պատասխանեց. «Ես հետել եմ այդ իրադարձություններին, բայց ձեր ասածի հետ որեւէ կապ ես չեմ տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930