Լրահոս
Օրվա լրահոսը

Romania-insider. «Բուխարեստի Վիլեջ թանգարանում կկայանա հայ մշակույթի տոն»

Սեպտեմբեր 17,2012 19:10

«Ռումինիա-ինսայդեր» թերթը հաղորդում է, որ սեպտեմբերի 21-ից 23-ը Բուխարեստի Վիլեջ թանգարանում տեղի կունենա հայկական մշակույթի ցուցադրություն, որտեղ երաժշտությունն ու ավանդական պարերը միախառնված կլինեն լուսանկարների ցուցահանդեսով, կպատրաստվեն ձեռքի գործեր, կլինեն նկարչության և գրելու դասընթացներ, ծրագրի մեջ ներառված են նաև  ֆիլմի նկարահանումներ:

Թերթը տեղեկացնում է, որ Ռումինիայի հայկական համայնքը հազարամյակների պատմություն ունի և տարածված է ամբողջ երկրով: Մոտ 5000 հայ է մնացել երկրում, որոնք չեն մոռանում իրենց պատմությունը, մշակույթը և ավանդույթները:

2012-ին նշվում է նաև Հաճկատար վանքի 500 ամյակը, որը Եվրոպայի հայ ուխտագնացների համար ամենակարևոր վայրերից է:

Թերթը նշում է նաև, որ Հայաստանը աշխարհի ամենահին երկրներից մեկն է, որը մինչև հիմա գոյություն ունի, ինչպես Եթովպիան և Եգիպտոսը, եւ որ հայերը  առաջինն են քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930