Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունից անհայտ անձը զանգել է բանակում մահացած զինվորի մորը (տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2012 23:11

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերից Նանա Մուրադյանը Պաշտպանության նախարարին տեսնելու համար անցած հինգշաբթի փոխնախարար Արա Նազարյանին դիմում էր հանձնել: Այսօր Aravot.am—ին Ն. Մուրադյանը պատմեց, որ դիմումը հանձնելուց մեկ ժամ հետո իրեն Պաշտպանության նախարարությունից զանգել են ու չներկայանալով տեղեկացրել,որ պաշտպանության նախարարը չի կարող իրեն ընդունել, որովհետեւ իրավասու չէ  այդ հարցերով պատասխանել: Ըստ նրա, նախարարությունից խորհուրդ են տվել դիմել զինդատախազ Գեւորգ Կոստանյանին: «Զինդատախազը ինձ չի ընդունում…եթե Կոստանյանը չի ընդունում, չի աշխատում, ինչո՞ւ է նստել այդ աթոռին»,- զարմանում է Ն. Մուրադյանը:  Մանրամասները տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930