Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են նշում անկախության տոնը երիտասարդները և ի՞նչն է պակասում մեր անկախ երկրին (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 21,2012 19:32

Ուղիղ 21 տարի առաջ, Հայաստանը վերջապես ձեռք բերեց երանելի ազատությունն ու դարձավ ազատ ու անկախ երկիր: Մենք հպարտ ենք, որ հայ ենք, Հայաստանը հենց մենք ենք:

Չնայած քաղաքում տոնական տրամադրությունն այնքան էլ չի նկատվում, բայց մարդկանց սրտերում հաստատ տոն է. դա էին վկայում երիտասարդների ձեռքերի եռագույնները, երեսներին նկարված դրոշը, փուչիկները…  112 դպրոցի 11-ի 4 դասարանի աշակերտներտներն էլ որոշել էին եռագույններով, միանման համազգեստներով ու երգելով քայլել քաղաքում. «Մենք ամեն տարի այս օրը դուրս ենք գալիս դպրոցի երեխաներով, նշում ենք տոնը. այս տարին ևս բացառություն չէր. որոշեցինք տարբերվել ու պատրաստեցինք միանման համազգեստներ», – ասում է 112 դպրոցի աշակերտուհի Անի Պետրոսյանը: Անկախության տոնից բացի` այլ տոներին ևս կազմակերպել են այսպիսի նախաձեռնություններ, սակայն ըստ նրանց՝ ամենահետաքրքիրը միշտ անկախության տոնն է լինում: Անիի համար անկախությունն իր օդն ու ջուրն է, այն հողը, որի վրա նա այսօր ամուր կանգնած է, սակայն կա մի բան, որը ըստ նրա պակասում է հայրի մեջ. «Ես կուզեի միություն լիներ. ժողովուրդն այսօր մտածում է միայն անձնական երջանկության մասին՝ կորցնելով հավաքական երջանկության գաղափարը, սակայն կցանկանայի մարդիկ մի քիչ էլ մտածեն հավաքական երջանկության մասին, քանի որ այդ դեպքում անձնական երջանկություն էլ կլինի», – ասաց նա:

16-ամյա Մարտին Բաղդասարյանի համար էլ անկախությունը հենց ազատությունն է, ասում է. «Ես հիմա ինձ վստահ եմ զգում, որ ազատ երկրում եմ ապրում, սակայն կան բաներ, որոնք կցանականայի` չլինեին. Օրինակ` չէի ցանկանա մեր երկրում լինեին մի քանի հարուստ օլիգարխներ ու հազարավոր աղքատներ. անհավասարությունը շատ մեծ է, սակայն ես լավատես եմ, կարծում եմ` մի օր այդ հարցն էլ կլուծվի, դեռ երիտասարդ ենք՝ 21 տարեկան»:

21 – ամյա Էլմիրա Սմբատյանը Հայաստանի հասակակիցն է 🙂 «Անչափ երջանիկ եմ, որ մանկությունս ու պատանեկությունս անցել է հենց անկախ Հայատանում: Ինչ- որ առաջին անգամ տեսել, ապրել ու զգացել եմ, եղել է իմ անկախ հայրենի հողում, և դժվարությունները հիմք չեն հանդիսացել, որ երբևէ զղջամ իմ հայրենիքի զավակը լինելու համար: Ես պարզապես սիրում եմ այն ամենը, ինչ կապում է ինձ իմ հողի ու ջրի հետ, – ասում է Էլմիրան ու ավելացնում,- միայն ցանկանում եմ, որ հայրենիքս գնահատի իր զավակներին ու նրանց հանդեպ ավելի հոգատար լինի»:

Վահագն Դավթյանն էլ կարծում է, թե միայն անկախություն ձեռք բերելը բավական չէ, այն պետք է նաև «աճեցնես», նրա խոսքով՝ անկախությունը նախևառաջ պարտավորություն է յուրաքանչյուր քաղաքացու համար:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930