
Ընդհարման դրդապատճառը եւ այլ մանրամասները փորձեցինք ճշտել կողմերից, սակայն նրանց հեռախոսները չէին պատասխանում:
Ավելի ուշ ստացանք ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի մամուլի խոսնակ Թամարա Սարգսյանի պարզաբանումը: Նա հայտնեց, որ պրն Աղաբաբյանը երեկ մասնակցել է ՀՀ նախագահի հրավիրած՝ Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելությանը. «Իսկ «Մալխաս» ջազ ակումբում ընդհանրապես չի եղել, հետեւաբար նման բան ընդհանրապես չէր կարող լինել»:


















































