Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին գործերի նախարարությունը ստանում է «Ոսկե բանալի» մրցանակը

Սեպտեմբեր 29,2012 10:35

Սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպել էր «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Այս տարի ԻԱԿ-ը հատուկ «Ոսկե բանալի» շնորհեց ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը` «Բաց կառավարման գործընկերության (Open Government Partnership) միջազգային նախաձեռնությանը ՀՀ անդամակցության և ՀՀ Գործողությունների ծրագրի մշակման և ներկայացման աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»:

Մրցանակն ընդունեց Բաց կառավարման գործընկերության ՀՀ միջգերատեսչական խմբի նախագահ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Շնորհակալական խոսքում փոխնախարար Հովակիմյանը շեշտեց ԲԿԳ նախաձեռնության կարևորությունը Հայաստանում կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման համար, ինչպես նաև անդրադարձավ նախաձեռնության շրջանակներում պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ արդյունավետ աշխատանքին:

Հայաստանն անդամակցել է ԲԿԳ նախաձեռնությանը 2011 թ.-ի հոկտեմբերին, իսկ 2012 թ.-ի ապրիլին ներկայացրել նախաձեռնության շրջանակներում իր Գործողությունների ծրագիրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930